211652_close_icon
views-count1801 դիտում article-date 13:02 25-07-2019

Անկարայում կրակել են բելառուս դիվանագետի վրա. նա վերակենդանացման բաժանմունքում է

Անկարայում անհայտ անձը կրակել է Թուրքիայում Բելառուսի դեսպանատան խորհրդական-պատվիրակի վրա, հաղորդում է Hurriyet գործակալությունը: Խոսքը Ալեքսանդր Պոգանշև անունով դիվանագետի մասին է: Նա հրազենային երկու վնասվածք է ստացել և ծանր վիճակով հոսպիտալացվել է: Հայտնի է, որ դիվանագետի վրա հարձակում կատարած անձը նրա հարևանն է եղել: Վերջինս պաշտոնաթող զինծառայող է եղել և միջադեպից հետո ինքնասպան է եղել: Նախնական տվյալներով՝ կատարվածի պատճառը կենցաղային վեճն է եղել, քաղաքական դրդապատճառներ չեն դիտարկվում: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ դիվանագետը երեխայի հետ տուն վերադառնալիս է եղել: Երեխան չի տուժել, գրում է [url=https://ria.ru/20190725/1556858488.html?fbclid=IwAR2exO9NCtBzY1UjGTjWPo54olw3kjfmHYVhOuQw_oc-e0Fcvg3DCWFAs70]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր