2889 դիտում
13:41 24-07-2019
Ստամբուլում մեծ շուքով տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կայքի շնորհանդեսը
Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժինը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին աշխարհին ներկայացնելու համար [url=https://www.akdamarkilisesi.gov.tr/]կայք[/url] է գործարկել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում կայքի շնրհանդեսի ժամանակ նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը նշել է, որ քրիստոնյա ժողովուրդների եւ հատկապես հայերի համար կարևոր հոգևոր կենտրոն Աղթամարի կղզին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է տեր կանգնել պատմական գիտակցության և մշակութային ժառանգության պահպանման բարոյական արժեքների շնորհիվ։ Նա շեշտել է, թե Աղթամար կղզին կդառնա հոգևոր տուրիզմի կենտրոն։
«Անատոլիան տարբեր մշակույթների ու կրոնների խճանկար է։ Հայ համայնքը դրա մի մասն է։ Հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել, և ստեղծված բարեկամական կամուրջը պետք է ամեն տեսանկյունից ամրացնենք ու աշխարհին օրինակ լինենք»,- ասել է նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը։
Նմանատիպ նյութեր
1058 դիտում
22:58 24-07-2019
Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը
1685 դիտում
14:10 06-11-2019
Նյու Յորքում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1308 դիտում
15:33 08-09-2014
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել