211652_close_icon
views-count1720 դիտում article-date 22:20 23-07-2019

Հայ ապագա պատմաբանները ներկայացան Բուդապեշտում

Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի ուսանողները Հուլիսի 20-ին հանդես եկան Բուդապեշտում Պիտեր Պազմանի Համալսարանի կազմակերպած Հայագիտական միջոցառմանը: Ուսանողները հանդես եկան իրենց հոդվածներով՝ խոսելով Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից ,Արցախից, Հայաստանում Բարձրագույն Կրթությունից, ինչպես նաև խոսեցին հայ երիտասարդների ապագայի պատկերացումների և հեռանկարների մասին: Հունգարիայի հայկական համայնքի հետ հարց ու պատասխանին հաջորդելու էր հայկական ազգային երգն ու պարը: Ելույթը սկսեց Քրիստինա Բաղդասարյանը՝ խոսելով Հայոց Պատմության ու քաղաքականության մասին: «Նախ կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին՝ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար: Ես ապագա պատմաբան եմ և միջազգային հարթակից Հայաստանի պատմությանն անդրադառնալն ինձ համար ոգևորիչ իրադարձություն էր: Ես ներկայացնում էի Հայաստանի պատմությունը՝ Ուրարտուից մինչև Թավշյա հեղափոխություն, անդրադարձա նաև Հայաստանի երեք Հանրապետությունների սկզբնավորման վճռական և կարևոր գործընթացին: Խոսեցի նաև Հայաստանի ներկա քաղաքական դրության մասին: Ինձ համար տպավորիչ էր այն, որ Հունգարիայի հայ համայնքը իր ազգային նիստ ու կացը չի մոռանում, մեր կենցաղը, քաղաքականությունն ու արվեստը անթաքույց հետաքրքրություն է առաջացնում իրենց մոտ:» Հեղինե Փայտյանը ավելացրեց. «Ներկաներից բոլորն էլ եղել էին Հայաստանում: Ես հանդես եկա որպես զեկուցող՝ խոսելով Հայաստանում բարձրագույն կրթական մակարդակի, երիտասարդության զարգացման մասին: Հետաքրքրաշարժ և գեղեցիկ էր լսելը հայկական ազգային երգերը իրենց կողմից: Տպավորված եմ Հունգարիայի հայ համայնքով: Մենք հույս ունենք, որ նմանատիպ միջոցառումները շարունակողական բնույթ կկրեն՝ավելի ամուր պահելով հայ համայնքների ու Հայատանի կապը: »

Նմանատիպ նյութեր