211652_close_icon
views-count3098 դիտում article-date 22:22 23-07-2019

Թուրքիայում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները Հայաստանի քաղաքացու են ձերբակելել: Այս մասին հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/07/23/v-turcii-zaderzhali-grazhdanina-armenii/]Rusarminfo[/url]-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին: Haberler պարբերականի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը տեղեկացրել է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի քաղաքացու մոտ, որի անունը չի նշվում, 650 տուփ ծխախոտ և 22 շիշ ոգելից խմիչք է հայտնաբերվել: Ձերբակալված տղամարդու նկատմամբ խափանման միջոցի ընտրման մասին տեղեկություն չի հաղորդվել:

Նմանատիպ նյութեր