211652_close_icon
views-count4460 դիտում article-date 21:35 23-07-2019

Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով

Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։ ԱՊՀ երկրներից ժամանած ՌԴ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, մարդ [img]https://st0.shamshyan.com/editor/0489482001563903190264820.jpg[/img] Ռուսաստանի բնակչության միգրացիոն հավելաճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է ՝հասնելով 115.5 հազարի։ Նշված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 31.2 հազար մարդ, իսկ հակառակ ուղղությամբ՝շուրջ 15 հազար: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ մեկնածների և հետ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝միգրացիոն սալդոն կազմել է 16.1 հազար մարդ։ 2019թ. հունվար-մայիսին ԱՊՀ երկրներից եղել է միգրացիոն հոսքերի աճ, որոնք հիմնականում ապահովել են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը, իսկ Մոլդովայից և Բելառուսից նկատվել է կտրուկ անկում։ Կտրուկ աճի պատճառներից կարող է լինել ինչպես այն, որ 2018 թվականին գրանցվել է բնակչության աճի ամենացածր տեմպերից մեկը, այնպես էլ ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ընթացիկ տարվա ընթացքում կատարված միգրացիայի գրանցման մեթոդաբանական փոփոխություններով։

Նմանատիպ նյութեր