211652_close_icon
views-count1780 դիտում article-date 23:58 23-07-2019

Դեսպան Չարօղլյանը և Հունաստանի զբոսաշրջության նախարարը կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը

Հուլիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ: Զրուցակիցները կարևորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես՝ զբոսաշրջության բնագավառում, երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:

Նմանատիպ նյութեր