211652_close_icon
views-count1351 դիտում article-date 21:08 23-07-2019

Նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը: Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները և ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ Ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց: Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին և կարիքներին: Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը և հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում:

Նմանատիպ նյութեր