հիմնական կայք
Լրահոս

Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան

Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Հայկական Betcostruct ընկերությունը հուլիսի 16-ին Ամստերդամում կայացած iGB Live էքսպոյի ընթացքում գործարկեց HOORY ձայնային օգնական ֆունկցիան, որը բուքմեյքերական ոլորտում խիստ նորարարական մոտեցում է:


Hoory-ն կոչված է օգնելու խաղադրույքներ կատարելու, սպորտային վիճակագրությունների մասին տեղեկանալու և օպերատորի կայքում որոնումներ անելու գործում: Hoory-ն, վերծանելով օգտատիրոջ ձայնը, ընկալում է հրամանները և կատարում է հարցված գործողությունները:

«Ժամանակն է խաղային փորձը վստահել այս նորարարական տեխնոլոգիային և թույլ տալ Hoory-ին առցանց կազինոյի հետ փոխգործողությունը տեղափոխել այլ մակարդակ»,-նշեց է Betconstruct-ի հիմնադիր և Գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը:

Ամստերդամում ներկայացվեց Hoory-ի փորձնական տարբերակը, որը ներկայումս հասանելի է VBET-ի պաշտոնական կայքում: Betconstruct-ի հյուրերը հնարավորություն ունեցան առաջինը խոսելու Hoory-ի հետ, խնդրեցին նրան խաղադրույքներ կատարել և ծանոթացան վերջինիս ստեղծման պատմությանը՝ նրա իսկ բառերի միջոցով:

Առաջիկայում Hoory-ն կընդլայնի իր հնարավորությունների շրջանակը՝ նախկին խոսակցությունների հիման վրա նախապես օգտատիրոջ հրամանները կռահելու և նրան հեշտությամբ օպերատորի կայքում ղեկավարվելու հարցում օգնելու նպատակով:

Նշենք, որ iGB Live էքսպոյի ընթացքում, ի թիվս Hoory-ի, Betcostruct ընկերությունը ներկայացրեց ավելի քան 30 պրոդուկտ՝ ներառյալ 5000-ից ավելի խաղով, մրցանակակիր սպորտսբուք հավելվածը՝ իր հաճախորդների հետ հարաբերությունների և ռիսկերի կառավարման համակարգերով:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք