2341 դիտում
15:09 23-07-2019
Ռուսաստանը մտադիր է մեղմել միգրացիոն օրենսդրությունը
Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ: Այս մասին գրում է [url=https://www.pnp.ru/social/vykhodcam-iz-postsovetskikh-stran-budet-proshhe-stat-grazhdanami-rf.html]Парламентская газета[/url] թերթը:
Միևնույն ժամանակ, ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:
Համապատասխան օրինագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը։
«Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ»,- գրում է թերթը:
Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:
ՌԴ պետդուման օրինագիծը 3-րդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ի լիագումար նիստում:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
09:18 28-09-2015
Ճապոնիան 810 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին, սակայն մտադիր չէ փոխել միգրացիոն օրենսդրությունը
13151 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
4503 դիտում
11:33 08-07-2018
Վաշինգտոնն առայժմ մտադիր չէ մեղմել Փհենյանի դեմ կիրառվող սահմանափակումները. ԱՄՆ պետքարտուղար
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
412 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել