211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:41 23-07-2019

Զինեդին Զիդան. Բեյլը «Բավարիայի» հետ չխաղաց, որովհետև չուզեց

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է հեռանալ ակումբից, և անդրադարձել է ֆուտբոլիստի գործակալի [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/22/1130610/]քննադատությանը[/url]: «Նախևառաջ, ես ոչ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել: Առավելևս խաղացողների հանդեպ, քանի որ միշտ ասում եմ. խաղացողները ակումբում ամենակարևորն են և ես միշտ նրանց կողմից եմ: Երկրորդ. ես ասել եմ, որ նրա հետ ցանկանում է բաժանվել ակումբը, ոչ թե՝ ես: Վերջակետ: Երրորդ, օրերս Գարեթը չխաղաց «Բավարիայի» հետ (1:3), քանի որ չուզեց: Նա ասաց, որ ակումբը իր հեռանալու շուրջ բանակցություններ է վարում, այդ իսկ պատճառով չցանկացավ խաղադաշտ մտնել: Առայժմ նա չի ասել, որ վաղը չի խաղալու «Արսենալի» հետ: Ներկայումս ոչինչ չի փոխվել: Նա մարզվելու է, իսկ ակումբն անելու է այն, ինչ պետք է անի: Տեսնենք, ինչ կլինի», ասել է Զիդանը: Ավելի վաղ նշվել էր, որ Բեյլը կարող է տեղափոխվել ՊՍԺ կամ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/22/1130586/]չինական[/url] ակումբներից մեկը:

Նմանատիպ նյութեր