211652_close_icon
views-count1534 դիտում article-date 13:32 23-07-2019

Ռիյադ Մահրեզին կարող են արգելել Եգիպտոս մտնել՝ անվայել պահվածքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալժիրի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին կարող են արգելել մուտք գործել Եգիպտոսի տարածք: Պատճառն այն է, որ ալժիրցին չի սեղմել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի և երկրի սպորտի նախարար Աշրաֆ Սոբհիի ձեռքը: Աֆրիկայի Գավաթի փակման արարողության ժամանակ Մահրեզը սեղմել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ձեռքը, սակայն անցել է Եգիպտոսի ներկայացուցիչների կողքով, ինչը ընկալվել է որպես իր կողմից միտումնավոր վիրավորանք: Աֆրիկայի Գավաթի եզրափակիչում Ալժիրը 1:0 հաշվով հաղթեց Սենեգալին և իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր