211652_close_icon
views-count5386 դիտում article-date 13:47 23-07-2019

50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը գտնվել է

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: [url=https://www.bbc.com/russian/news-49075003]BBC[/url]-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել: Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա: Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը: Փրկարարները վերստին վերլուծել են միջադեպի մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ մակընթացությունների և տեղատվությունների մասին տեղեկությունները, այնուհետև նոր տեխնոլոգիաների միջոցով կարողացել են սուզանավ հայտնաբերել: Սուզանավը հայտնաբերվել է «Ocean Infinity» ամերիկյան մասնավոր ընկերության նավի կողմից:

Նմանատիպ նյութեր