211652_close_icon
views-count1407 դիտում article-date 12:43 23-07-2019

Պոմպեոն հերքել է Իրանի հայտարարությունը ԿՀՎ 17 լրտեսների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է Իրանի հայտարարությունը 17 լրտեսի ձերբակալման եւ դատապարտման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համար։ «Իրանական ռեժիմը ստի երկար պատմություն ունի... Ես կասկածի չափաբաժնով կվերաբերվեի Իրանի ցանկացած պնդման այն գործողությունների մասին, որ նրանք նախաձեռնել են»,- ասել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Գրում է [url=https://www.reuters.com/article/us-mideast-iran-usa-spies-pompeo/pompeo-dismisses-irans-announcement-that-it-captured-us-spies-idUSKCN1UH19P]reuters[/url]-ը։ Պոմպեոն հրաժարվել է մեկնաբանել որեւէ կոնկրետ դեպք։ «Կա ամերիկացիների երկար ցուցակ, որոնց մենք փորձում ենք վերադարձնել տուն Իրանից»,- նշել է նա։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/22/1130547/]Հիշեցնենք[/url], որ երեկ տեղեկություն էր տարածվել, թե դատարանն Իրանում դատավճիռ է կայացրել 17 մարդու հանդեպ, որոնք մեղադրվում են հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության մեջ։ Նրանցից ոմանք դատապարտվել են մահապատժի։

Նմանատիպ նյութեր