211652_close_icon
views-count1824 դիտում article-date 11:37 23-07-2019

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ 2 ճանապարհահատված

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթվա ընթացքում, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինաշխատանքների մեկնարկից հետո 9 ամսվա ընթացքում։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։ Նշենք, որ 4.8 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհահատվածների վերականգնումն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի խնայողությունների հաշվին։

Նմանատիպ նյութեր