1363 դիտում
09:14 23-07-2019
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները խնդրի առջև են հայտնվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, և պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեև ծրագրերի ժամկետները մինչև մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»: Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
13:56 03-02-2017
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները ստացել են ուսման վարձի առնվազն 50 % զեղչ. ՀՀ ԿԳՆ
1110 դիտում
12:04 14-09-2021
Պատերազմի մասնակից ուսանողները և սոցիալական խմբերը ուսման վարձի զեղչեր կստանան նոր կարգով
850 դիտում
13:45 23-05-2023
Պատերազմի մասնակից ուսանողները «4090 Բարեգործական» հիմնադրամի կողմից կարող են ստանալ կրթավճար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»