211652_close_icon
views-count4399 դիտում article-date 23:45 22-07-2019

Իրանցի կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել. aravot.am

«Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին ասաց [url=https://www.aravot.am/2019/07/22/1057290/?fbclid=IwAR3WMVADEGhow7-t5oQuqKzURLzByxmjniOMQ6sgQdWPvEjua6VqFDqgvBQ]խմբագրություն [/url]զանգահարած Ակբար Բահանեսը։ Վերջինիս խոսքով՝ նրանք ոչ թե դժգոհ են ՔԿՀ-ից, այլ բողոքում են «քննչականում երկար քննվող գործերից»: Մի մասն էլ պահանջում է իրենց արտահանձնել Իրան։ Դատապարտյալի խոսքով՝ խնդրին տեղյակ է նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը, սակայն դեռ ոչ մի քայլ չի արվել։ «Մարդ կա՝ դատվել է 13 կամ 17 տարի, մի 5-6 տարի ստեղ են։ Իրենք արդեն պիտի Պարսկաստանում նստած լինեին»,-ասաց Ակբար Բահանեսը։ Նրա խոսքով՝ հեռավորությունը խնդիր է, շատերի հարազատները չեն կարող գալ Հայաստան՝ տեսակցության։ «Մեկը շաքարախտ է, ներվերը լավ չի, միզապարկում ուռուցք ունի։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/07/22/1057290/?fbclid=IwAR3WMVADEGhow7-t5oQuqKzURLzByxmjniOMQ6sgQdWPvEjua6VqFDqgvBQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր