211652_close_icon
views-count18921 դիտում article-date 22:44 22-07-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 61-ամյա վարորդի «07»-ը և 50-ամյա վարորդի «21099»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու հատման խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Ռուբիկ Բ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 2 LT 326 համարանիշի և 50-ամյա Դավիթ Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 SR 573 համարանիշի ավտոմեքենաերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Գ.-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Կարինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր