211652_close_icon
views-count32825 դիտում article-date 20:43 22-07-2019

Ավտովթար Արարատի մարզում. 49-ամյա վարորդը «07»-ով մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Ս. Բ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VՍ 881 համարանիշի ավտոմեքենայով Հայանիստ-Արգավանդ ավտոճանապարհի Գեղանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարմեն Սարգսյանի գլխավորությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր