211652_close_icon
views-count4405 դիտում article-date 19:48 22-07-2019

Անտուան Գրիզման. «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Մեսին ինձ չի զանգահարել

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը այս ամռանն էր տեղափոխվել ակումբ, պատմել է նոր թիմակիցների հետ իր փոխհարաբերությունների մասին: ««Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Լեո Մեսին ինձ չի զանգահարել: Ինձ հետ միայն Լուիս Սուարեսն է կապվել, նա ողջունել է ինձ և շնորհավորել թիմ տեղափոխվելու առթիվ: Թիմն ինձ լավ է ընդունել և ես երջանիկ եմ նրանց հետ հանդերձարանը կիսելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ դրված նպատակներին հասնելու համար տղաներին օգնել նույնքան հաջող, որքան՝ դա հնարավոր է», ասել է Գրիզմանը:

Նմանատիպ նյութեր