211652_close_icon
views-count1496 դիտում article-date 20:32 22-07-2019

Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարեւորելով դրանք Արցախի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր