211652_close_icon
views-count8380 դիտում article-date 19:18 22-07-2019

Ռուս մենամարտիկը մարտը պարտվել է 12-րդ վայրկյանին՝ ստանալով ծանր վնասվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Ալեքսեյ Օլեյնիկը ամերիկյան Սան-Անտոնիո քաղաքում տեղի ունեցած Բացարձակ մենամարտի առաջնությունում (UFC) նոկաուտով պարտվել է ամերիկացի Ուոլթ Հարիսին: Օլեյնիկը նոկաուտի է ենթարկվել առաջին ռաունդի արդեն 12-րդ վայրկյանին: Նա ծնկի հարված է ընդունել դեմքին, որից հետո մարտը դադարեցվել է: 42-ամյա ռուս մարզիկին ռինգից դուրս են բերել օգնականները: Ամերիկացու հաղթանակն իր արագությամբ դարձավ UFC-ի ծանր քաշային կարգում երրորդը, իսկ Օլեյնիկը կրեց իր 20-ամյա կարիերայի ամենաարագ պարտությունը: Ծանր նոկաուտից հետո ռուսաստանցուն շտապ տեղափոխել են հիվանդանոց: Բուժզննումից հետո նրա աջ ոտքի երկու կոտրվածք է ախտորոշվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր