211652_close_icon
views-count1308 դիտում article-date 17:59 22-07-2019

«Ռեալը» կարող է Բեյլին անվճար բաց թողնել Չինաստան

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այս ամռանը կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: Մադրիդցիները 30-ամյա ուելսցու տրանսֆերի վերաբերյալ այդպես էլ եվրոպական ակումբներից առաջարկներ չստացան, այդ իսկ պատճառով՝ որպես ճարահատյալ քայլ, պատրաստ են ֆուտբոլիստի հետ խզել պայմանագիրը, եթե նա տեղափոխվի չինական ակումբ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ International Champions Cup ընկերական մրցաշարում «Բեյլը» չէր մասնակցել «Բավարիայի»հետ խաղին, քանի որ նրա գործակալը բանակցություններ էր վարում չինական ակումբի հետ: Եթե Բեյլը տեղափոխվի «Բեյցզին Գուոան», ապա կարող է դառնալ Չինաստանում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր