211652_close_icon
views-count1086 դիտում article-date 17:08 22-07-2019

Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ–ում գրանցվել է 609 արտակարգ դեպք. զոհվել է 3, տուժել 79 մարդ. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր