211652_close_icon
views-count1172 դիտում article-date 15:40 22-07-2019

Ճապոնիայի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել երկրի խորհրդարանի վերին պալատի՝ կիրակի օրը կայացած ընտրություններում: Հաղորդում է [url=https://www.japantimes.co.jp/news/2019/07/22/national/politics-diplomacy/abe-vows-push-forward-constitutional-change-despite-failure-pro-revision-forces-win-upper-house-supermajority/#.XTWWiOj7TIU]japantimes[/url]-ը։ Լիբերալ-դեմոկրատները և նրանց կրտսեր կոալիցիոն գործընկեր «Կոմեիտո» կուսակցությունը տիրացել են խորհրդարանի վերին պալատի 124 մանդատներից 74-ին, սակայն դա, ըստ ճապոնական աղբյուրների, բավարար չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար: Նախընտրական շրջանում վարչապետ Աբեն խոստացել էր 85 մանդատ ստանալու դեպքում փոխել երկրի սահմանադրության 9-րդ հոդվածը: 1947 թվականին ամերիկյան կողմի պարտադրանքով ընդունված այս հոդվածի համաձայն Ճապոնիան հրաժարվում է միջազգային վեճերը պատերազմով հանգուցալուծելու իր ինքնիշխան իրավունքից և հրաժարվում է լիարժեք Զինված ուժեր ստեղծելու գաղափարից:

Նմանատիպ նյութեր