211652_close_icon
views-count767 դիտում article-date 14:02 22-07-2019

Էրեբունու ոստիկանները կանխել են բնակարանային գողությունը

Հուլիսի 21-ին, ժամը 16.20-ին, Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել Դավիթ Բեկի փողոցի մի տուն, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել. բռնվել է բաժնի ծառայողների կողմից: Նյութերի հետ միասին տղամարդը ներկայացվել է Էրեբունու և Նուբարաշենի քննչական բաժին ու ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր