211652_close_icon
views-count1804 դիտում article-date 14:10 22-07-2019

Արցախի հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի․ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի. Tert.am

Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/22/Svitalski/3054435]Tert.am[/url]-ը։ «Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց նա: Դեսպանը նկատեց, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել: Խոսելով վիզաների ազատականացման մասին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար: «Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասաց Սվիտալսկին: Անդրադառնալով մամուլի ազատությանը, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ դա շատ կարևոր է, հատկապես հետհեղափոխության ժամանակահատվածում. «Դա, իհարկե, շուտ չի լինի, անհրաժեշտ է պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ: Տնտեսական կենսունակություն է հարկավոր: ԵՄ-ն միտված է մամուլի համար անկախ միջավայր ստեղծելու համար»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/22/Svitalski/3054435]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր