211652_close_icon
views-count2374 դիտում article-date 11:23 22-07-2019

Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հասնելու հույս է հայտնել

Ուկրաինայում կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների էքզիթփոլերի առաջին տվյալների հրապարակումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկերոջ հետ երկխոսության հույս է հայտնել, հայտնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B7%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%BD%D0%B0%D0%B4%D0%B5%D0%B5%D1%82%D1%81%D1%8F-%D0%BD%D0%B0-%D0%B2%D0%B7%D0%B0%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BF%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5-%D1%81-%D0%BF%D1%83%D1%82%D0%B8%D0%BD%D1%8B%D0%BC/a-49685945?fbclid=IwAR1nOxmEKMmHpR_F-On8P1JkMHIQHq2kR5Q9jQu0evZ2snBvUUeLLShZryc]Deutsche Welle[/url]-ն: «Ինձ թվում է՝ մենք փոխըմբռնման կհասնենք, որովհետև այդպես է ինձ թվացել հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Զելենսկին Կիևում իր նախընտրական շտաբում ճեպազրույցի ժամանակ: Հուլիսի 11-ին երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ուկրաինացի ծովագնացների ազատ արձակման մասին: «Ես վստահ եմ, որ մենք մոտ ապագայում կլուծենք այդ հարցը: Ես շատ եմ դա ցանկանում: Մենք շատ ենք այդ ուղղությամբ աշխատում: Այդ հարցն առաջնային է մեզ համար»,- ասել է Զելենսկին՝ հստակ ժամկետներ չնշելով: Նա վստահեցրել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել է հիմնականում գերիների փոխանակման հարցը: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկիրը չի դուրս գալիս ո՛չ մինսկյան պայմանավորվածություններից, ո՛չ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից: Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև առաջին հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 11-ին: Կրեմլում մանրամասնել էին, որ հեռախոսազրույցը կայացել է Կիևի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր