211652_close_icon
views-count2663 դիտում article-date 10:33 22-07-2019

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են

ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գիշերը Բագրատաշենի անցակետում աննկարագրելի հերթեր են գոյացել. «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար…»

Նմանատիպ նյութեր