211652_close_icon
views-count4138 դիտում article-date 09:14 22-07-2019

«Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի Ռադայի ընտրություններում ստացել է ձայների 42 տոկոսը

Նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում 20․75 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո հավաքել է ձայների 41․98 տոկոսը։ Հայտնում է [url=https://www.segodnya.ua/vybory2019/news/obrabotany-protokolov-cik-publikuet-rezultaty-vyborov-verhovnoy-rady-1300172.html]segodnya.ua[/url]-ն։ Կուսակցական ցուցակների համաձայն՝ խորհրդարանում 5 կուսակցություն կհայտնվի։ Երկրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը՝ 12․55 տոկոսով։ 5 տոկոսանոց շեմը հաղթահարում են նաև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական հանդուրժողականություն» (8․6 տոկոս), Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» (8․38 տոկոս) և երաժիշտ Սվյատիսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները՝ ձայների 6․33 տոկոսով։

Նմանատիպ նյութեր