211652_close_icon
views-count2495 դիտում article-date 20:09 21-07-2019

ՊՍԺ-ի մարզական տնօրենը ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին լուրերն ավելի ու ավելի իրական են դառնում։ [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/21/neymar/998212]Armsport.am[/url]-ը գրում է, որ վերջնականապես փչացել են Նեյմարի և ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերությունները։ Աղբյուրին հայտնի է դարձել, որ երկուշաբթի Լեոնարդոն ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին, որը, թիմակիցների հետ համեմատած, ուշ է միացել նախամրցաշրջանային հավաքին։ Ֆուտբոլիստին դուր չի եկել Լեոնարդոյի պահվածքը, և նա ևս մեկ անգամ տեղեկացրել է ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։

Նմանատիպ նյութեր