211652_close_icon
views-count2200 դիտում article-date 17:02 21-07-2019

Դատական համակարգում իշխանության գործողությունները ոչ թե համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու. Միհրան Պողոսյան. Tert.am

Ոչ ստանդարտ իրավիճակ է տեղի ունեցել Բարձագույն դատական խորհրդում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/mihran-poghosyan/3053825?fbclid=IwAR2mjyks7X_tzcmVGgDT2kISDsqNw8upPaeHOQTXT1gKp8QEByzyu2KkMCI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականին: «Ակնհայտ է ինչ-որ ուժեր ուզում են իրենց սեփական նպատակներին հասնել, որոնց մեջ է տեղավորվում Նախշուն Տավարացյանի ընտրվելը, այնուհետև նրա լեգիտիմության հարցի բարձրացումը, ապա նրա հրաժարականը: Այսինքն` այն ինչ պարզ ու շիտակ երևում է, դա միայն այն է, ինչ-որ ցանկանում են հանրությունը տեսնի, սակայն, կարծում եմ, որ այստեղ կա այլ գործարքների, գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակ: Ակնհայտ է, որ սա ինչ-ինչ ստվերային գործարքների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որի պտուղներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց նա: Ընդհանուր առմամբ` Միհրան Պողոսյանը նկատեց, որ իշխանության կողմից իրականացրած գործողությունները դատական համակարգում ոչ թե դատական համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու հետ: «Իշխանության միակ նպատակը դա է: Վերահսկողությունը փորձում են իրականացնել ոչ թե որպեսզի դատարաններն արդարադատություն իրականացնեն, այլ այն առումով, որ երբևէ չհամաձարկվեն իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնեն»,- ասաց նա: Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վերջին 30 տարում այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ դատական համակարգը չընկալվեր որպես իշխանության առանձին ճյուղ, այլ լիներ պետության մի մասը, որը կատարում է պետությանն անհրաժեշտ որոշումները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/mihran-poghosyan/3053825?fbclid=IwAR2mjyks7X_tzcmVGgDT2kISDsqNw8upPaeHOQTXT1gKp8QEByzyu2KkMCI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր