211652_close_icon
views-count75616 դիտում article-date 10:39 21-07-2019

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10-ամյա աղջնակի նկատմամբ. նա ձերբակալվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հտախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, ով ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա երեխային խաբելով հրավիրել է տուն և այնտեղ՝ սենյակում, անառակաբարո և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր