211652_close_icon
views-count4513 դիտում article-date 20:44 20-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Օձունի վանական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։ Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը: Հանրապետության նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք է հնչեցրել և մոմ վառել։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող գիրք է նվիրել նախագահին։ Հովհաննես Օձնեցին Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 717 -728 թթ., Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքը։ Նախագահ Սարգսյանը զրուցել է նաև վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով և հորդորել այցելել նաև Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր