211652_close_icon
views-count20246 դիտում article-date 19:47 20-07-2019

Ավտովթար Լոռու մարզում. 62-ամյա վարորդը ՎԱԶ-21099-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա Հ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Ղամբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր