211652_close_icon
views-count1245 դիտում article-date 15:18 20-07-2019

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: [url=https://armenpress.am/arm/news/982332.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առայժմ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել չի պատրաստվում: «Ես ունեմ քաղաքացիների բոլոր դիմումները, որոնք հնչեցրել եմ: Եվ այդ հարցի հասցեատերը եղել է ոչ թե ընկերությունը, այլ կառավարությունը, որ չի կարելի թույլ տալ նման գործելաոճ: Ունեմ ձայնագրություն, որտեղ տնօրենը պնդում է, որ կարող է անել ինչ ուզում է, և որևէ մեկն իրեն չի կարող ստիպել, որովհետև ինքն ունի շատ ուժեղ մեջք»,- ասաց Գորգիսյանը: Հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից Գորգիսյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նշել է, թե իրեն են դիմել «Արմոս» ՍՊԸ աշխատակիցները և հայտնել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

Նմանատիպ նյութեր