211652_close_icon
views-count29765 դիտում article-date 09:57 20-07-2019

Երևանում բախվել են 40-ամյա վարորդի Honda-ն և 21-ամյա վարորդի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի և մոպեդի բախման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում Սայաթ–Նովայի պողոտա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Արմեն Վ.-ի վարած Honda մակնիշի 01 VC 022 համարանիշի ավտոմեքենան և 21-ամյա Արթուր Խ.-ի վարած «MF 50 A» մակնիշի մոպեդը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ վարորդ Արթուր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր