211652_close_icon
views-count97814 դիտում article-date 23:14 19-07-2019

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. Nissan Tiida–ի վարորդը Սարդարապատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Արմեն Խաչատրյանը Nissan Tiida մակնիշի 35 RD 671 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ- Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Սարդարապատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հմայակ Պողոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով ՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մխիթար Տիգրանյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաստու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, քանի որ վրաերթի ենթարկվածի հարազատները փորձում են վնասել ավտոմեքենան, սակայն ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել նրանց, որպեսզի նրանք չդիմեն հակաօրինական միջոցների: Փաստի առթիվ Բ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր