211652_close_icon
views-count1886 դիտում article-date 23:15 19-07-2019

Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների

Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ բացի այն, որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ» էլեկտրաէներգիա, նաև պայքար են մղում ածխաթթու գազի արտանետման դեմ: Ձմեռյաին Օլիմպիական խաղերի ժամանակ Պեկինի սառցադաշտերի սառեցումը կկատարվի նոր համակարգերի միջոցով, որը շրջակա միջավայրին վնաս չի հասցնի: «Այս նախաձեռնության նպատակն է կլիմայի փոփոխության խնդրի լուծումը՝ ինչպես Չինաստանում, այնպես էլ ողջ աշխարհում »,- ասել է ՄՕԿ-ի ներկայացուցիչ Խուան Անտոնիո Սամարանչը: Ավելի վաղ Պեկին-2022-ի կազմոկիտեն միացել էր ՄԱԿ-ի՝ «Սպորտը հանուն կլիմայի» ծրագրին, որին աջակցել էին նաև Տոկիո-2020-ը և Փարիզ-2024-ը: ՄՕԿ-ը ակտիվորեն քարոզում է համաշխարհային սպորտային հանրությանը պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ:

Նմանատիպ նյութեր