211652_close_icon
views-count1956 դիտում article-date 20:23 19-07-2019

ՀՀ Ազգային ժողովի այգում կկազմակերպվի «Շախմատային ծիծեռնակներ» փառատոն

Հուլիսի 20-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվելու է «Շախմատային ծիծեռնակներ» անվանումն ստացած փառատոն՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցելու են մինչեւ 16 տարեկան շախմատասեր երեխաներ, պատանիներ եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Մրցաշարը կանցկացվի 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 10 րոպե ժամանակ: Առաջին երեք տեղերն զբաղեցնողները մրցանակներ կստանան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից:

Նմանատիպ նյութեր