211652_close_icon
views-count1923 դիտում article-date 17:06 19-07-2019

NHL-ի հոկեյի ռուս աստղը նշել է, որ Պուտինը շատ երկար նստեց աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի NHL-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ռուս լեգեոներ Արտեմի Պանարինը Sports.ru-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի գործունեությանը: Հոկեյիստի կարծիքով, Պուտինը արդեն երկար նստեց աթոռին, իսկ երկրում ոչինչ չի փոխվում: «Կարծում եմ, նա արդեն չի հասկանում, ինչն է լավ, ինչը՝ վատ: Կարծում եմ, նրան արդեն հոգեբանորեն դժվար է սթափ գնահատել իրավիճակը, քանի որ շատ են այն մարդիկ, որոնք ազդում են նրա որոշումներ կայացնելու վրա: Եթե քեզ 20 տարի շարունակ ասեն, թե ինչ լավն ես, ապրես, ամեն ինչ ճիշտ ես անում, այդ դեպքում դժվար է տեսնել սեփական սխալները: Պանարինը, որը «Նյու-Յորք Ռեյնջերսի» հետ 81 մլն դոլարանոց պայմանագիր է կնքել, նշել է, որ սկզբից համակրել է Պուտինին, սակայն Ամերիկա տեղափոխվելուց հետո ժամանակի ընթացքում իր հայացքները փոխվել են: «Ինձ դուր է գալիս, որ ԱՄՆ-ում նախագահները կարող են առաջադրվել միայն երկու անգամ՝ 4 տարով: Դա չինովնիկներին թույլ է տալիս ամբողջությամբ ուժերը ներդնել ժողովրդի համար, իսկ հետո նրանց փոխարինում է թարմ ավյունը: Պանարինը նաև ընդգծել է, որ Պուտինի կառավարման ընթացքում իրեն դուր չի գալիս անօրինականությունը և դժգոհել, որ նախագահի համար քվեարկում է երկրի բնակչության 70 տոկոսը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր