211652_close_icon
views-count9755 դիտում article-date 16:48 19-07-2019

Բրազիլիայում խաղի ժամանակ հանդիսականները առեղծվածային երևույթ են տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Շապոկոենսեյի» և «Ատլետիկո Մինեյրոյի» միջև (1:2) հանդիսականները դարձել են անբացատրելի երևույթի ականատես, երբ գնդակը տաօրինակ ուղեգծով է թռել: 41-րդ րոպեին «Շապոկոենսեյի» խաղացողի անկյունային փոխանցումից հետո գնդակը օդում զարմանալի ընթացք է ունեցել, կարծես ինչ որ անտեսանելի խոչընդոտից վեր թռնելով: Այդ դրվագը մեծ տարածում է գտել սոցանցերում: Օգտատերերը տեղի ունեցածը որակել են պարանորմալ երևույթ, որը կապված է դաշտում «ուրվականի» ներկայության հետ: Գիտնականները տեղի ունեցածը բացատրում են օդային հոսանքների ցիրկուլյացիայով և գնդակի շարժման յուրահատկություններով: Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին «Շապոկոենսեյի» ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռը՝ Հարավամերիկյան Գավաթի եզրափակիչ խաղի ճանապարհին աղետի էր ենթարկվել, որի արդյունքում ողջ էին մնացել թիմի միայն երեք խաղացող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր