211652_close_icon
views-count1886 դիտում article-date 15:30 19-07-2019

Ալեքսանդր Տարխանով. Չգիտեմ՝ ինչու,այս անգամ ավելի հանգիստ էի

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հավատում էր իր թիմի հաղթանակին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ մակեդոնական «Շկուպիի» հետ պատասխան խաղում: Այս մասին 64-ամյա մասնագետը հայտարարել է «Շկուպիի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/19/Tarkhanov/997433]Armsport.am[/url]-ը: Երևանյան թիմը Սկոպյեում 2:1 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել հաջորդ փուլ: Մեկ շաբաթ առաջ Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. «Էմոցիոնալ խաղ ստացվեց, հատկապես վերջաբանը, երբ հաշիվը դարձավ 2:1: Լավ հակագրոհների դիմեցինք, կարող էինք շատ գոլ խփել: Երկրորդ կեսի մեկնարկում եթե 5 մետրից գոլը խփեինք, չէին լինի այդ էմոցիաները ու խաղը կավարտվեր: Մրցակցի ուժեղ կողմերն էին հակագրոհներն ու ստանդարտները, որոնք մենք այսօր լիովին բացառեցինք: Ամեն դեպքում, չգիտեմ՝ ինչու,այս անգամ ավելի հանգիստ էի: Գյումրիում շատ ավելի անհանգիստ ու մտագոհ էի: Բայց այսօր հավատում էի՝ կհաղթենք»,- ասել է Տարխանովը: «Փյունիկը» միշտ հաղթո՞ւմ է մակեդոնական թիմերին. երևի՝ Հայաստանի առաջնությունն ավելի ուժեղ է, քան՝ Մակեդոնիայինը: Համենայն դեպս, «Շկուպին» լավ թիմ է, ինձ դուր եկավ: Գյումրիում էլ լավ խաղացին: Չնայած՝ մենք շատ կոպիտ սխալներ թույլ տվեցինք ու գոլեր բաց թողեցինք, բայց «Շկուպին» վատ տպավորություն չթողեց: Համենայն դեպս, «Շկուպին» մի քանի գլուխ բարձր է «Մակեդոնիայից», որի հետ մրցեց «Ալաշկերտն» ու հաղթանակ տարավ»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք՝ «Ալաշկերտը» երկու խաղի արդյունքում 6:1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային» ու դուրս եկավ հաջորդ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Երկրորդ փուլի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր