211652_close_icon
views-count54524 դիտում article-date 11:28 19-07-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 111-20-ն ու Volkswagen Vento-ն. վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-ի[/color] տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Բջնի գյուղի կենտորնական ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Մուշեղ Ղ-ի վարած Վազ 111-20 մակնիշի 34 ZQ 150 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սպարտակ Գ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 36 DՏ 394 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր