211652_close_icon
views-count8561 դիտում article-date 12:00 19-07-2019

Գեղեցիկ հաշվետու համերգ՝ Հառիճավանքի տարածքում. Արթիկի Վարազ Սամվելյանի անվան մշակույթի տան 4 խմբակներ ցուցադրեցին իրենց հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամվելյանի անվան մշակույթի տան 4 ժողովրդական երգի, պարի, ասմունքի և գեղանկարչության խմբակները տվեցին տարեվերջյան հաշվետու բաց համերգ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվետու համերգը տեղի ունեցավ Հառիճավանքի եկեղեցու բակում, որին ներկա էին Տեր Սողոմոն և Տեր Լևոն քահանաները, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ ու բարձրաստիճան հյուրեր։ Գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին մշակույթի տան տնօրեն Վարդանյանը, ժող. երգի խմբակավար Հաջաթյանը, ժող. պարի խմբակավար Վարդանյանը, ասմունքի խմբակավար Բաղդասարյանը և գեղանկարչության խմբակավար Գրիգորյանը։ Բարձր մակարդակով ներկայացվեց ժողովորդական երգի ու պարի շարան, ասմունք, ինչպես նաև գեղանկարչության խմբակի սաների ստեղծագործությունները։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր