211652_close_icon
views-count130726 դիտում article-date 22:52 18-07-2019

Աբովյանում հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված 33-ամյա տղամարդը տեղափոխվել է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կողմից Աբովյան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վահե Գևորգյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Արսեն Արսենյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմանբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելն ու շահագործելը) հատկանիշներով։ Ժամեր առաջ կասկածյալ Ա. Արսենյանը ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխվել է դատարան, և այս պահին դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստը սկսվել է։ Եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, ապա Ա. Արսենյանը տեղափոխվելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին դատարանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ա. Արսենյանին պատկանող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տանը, որտեղ նրա մոտ ազգականը ոստիկաններին է ներկայացրել Ա. Արսենյանի անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ողորկափող որսորդական հրացանն ու փամփուշտները։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Ա. Արսենյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայում, որի արդյունքում մեքենայի ղեկի ներքևի հատվածում գտնվող իրերի պահման խցի միջից հայտնաբերվել է լուցկու տուփ, որի մեջ եղել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև կանեփի սերմի նմանվող սերմեր։ *** 19/07/2019 [color=#CC0000]Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և կասկածյալ Ա. Արսենյանը վերցվել է երկամսյա կալանքի։ [/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/16/1130075/?fbclid=IwAR0834zUMTME6Ce6-KHD9S4IvtUYpH6i1yp7rKrT2TvyZQ2G7KnEekI-9uk]ավելի վաղ [/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի կողմից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր հուլիսի 15-ին, Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։ Պարզվել էր, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գևորգյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել էր, որ Վ. Գևորգյանը սպանվել է կրակոցի հետևանքով։ Դեպքի վայրում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը թե գործընկերներին, թե ոստիկանության ծառայողներին ու դատաբժշկին ասում էր, որ տղամարդը մահացել է կրակոցի հետևանքով, մինչդեռ շատերը հակառակն էին պնդում՝ ասելով, որ մահվան պատճառը սուր կտրող-ծակող առարկայի հարվածն է եղել, այսինքն՝ մահը վրա է հասել դանակի հարվածից, և տեղում ստեղծված քննչական խումբը քրեական գործ էր հարուցել նաև ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր