211652_close_icon
views-count2519 դիտում article-date 19:20 17-07-2019

Բաթումում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրեր են հանձնել

Հուլիսի 15-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրերի հանձնման արարողություններից վերջինը՝ Փոթի քաղաքի մի խումբ ներկայացուցիչներին և հետմահու արժանացածների հարազատներին (մարտին համանման արարողությամբ շնորհակալագրեր է հանձնվել Գուրիայի երկրամասի, ապրիլին՝ Աջարիայի ԻՀ ներկայացուցիչներին): Շնորհակալագրերը հանձնելով՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթներում մասնավորապես նշեց, որ մեծածավալ ավերվածությունների կապակցությամբ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրների կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, առաջինների թվում՝ Վրաստանի ներկայացուցիչները: Նա նաև ընդգծեց , որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրաշարժի հետևանքները վերջնական վերացնելու համար և սերունդների հիշողության մեջ պահելու միջազգային հանրության կողմից ցուցաբերված բազմակողմանի օգնության բարձր մարդասիրական արարքը: Շնորհակալագրերի հանձնման արարողությունները զուգորդվեցին աղետի գոտու քաղաքների անցյալին, ներկային և ժամանակակից Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ և ընդունելության կազմակերպմամբ: Տեղեկանք․ 2018թ. դեկտեմբերին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի միջոցառումների շրջանակում շնորհակալագրերի է արժանացրել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների, որոնք մասնակցել են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործին, այդ թվում՝ Աջարիայի ԻՀ, Գուրիայի երկրամասի և Փոթի քաղաքի ներկայացուցիչների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր