211652_close_icon
views-count1011 դիտում article-date 16:56 17-07-2019

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հատնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել նվիրակի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի ու Վատիկանի միջև անկեղծ ու ջերմ երկխոսությանը նպաստելու համար: Փոխնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի փորձն ու իմաստնությունը էլ ավելի կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ավելի կսերտացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր