211652_close_icon
views-count2026 դիտում article-date 23:33 16-07-2019

Բեյրութում ցուցադրվելու է Կիլիկիայի փառահեղ ու հզոր թագավորության մասին պատմող «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» փաստավավերագրական ֆիլմը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: «[url=https://https://armenpress.am/arm/news/981875.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը և քննարկմանը հրավիրված են Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։ Գաղափար - նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» նվագախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավորությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հայոց թագավորությունը: Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «Գոհար»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքում: Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական ընտանիքների երեքդարյա պատմությանը: Ֆիլմ - ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից ՝ Հայաստանում: Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը:

Նմանատիպ նյութեր