2687 դիտում
22:54 15-07-2019
Արթուրը՝ սահմանամերձ Ագարակից. «Շախմատը խելացիների խաղ է». Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/07/15/1055858/?fbclid=IwAR3jvi4HNbEkXnKzAfOada5F7I7GwoYODmxbeLcp1ySsoMoYoUoWuMy2kks]Aravot.am-[/url]ը գրում է. 13-ամյա Արթուրն ապրում է սահմանամերձ Ագարակում: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը Հայաստանի ամենահարավային քաղաքն է, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Նախիջեւանին: Արթուրն արդեն 7 տարի է՝ զբաղվում է շախմատով. «10 տարեկանում շախմատի մրցույթում 4-րդ տեղ եմ զբաղեցրել, 12 տարեկանում դարձել եմ Սյունիքի չեմպիոն իմ տարեկիցների մեջ: Այս տարի էլ մարզային օլիմպիադայում զբաղեցրի առաջին հորիզոնականը»:
Արթուրն ասում է, որ սիրում է շախմատ խաղալ, քանի որ շախմատը խելացիների խաղ է: Նախընտրում է խաղալ սպիտակներով. «Ինձ շախմատ սովորեցրել է հայրս, նա նաեւ իմ շախմատի ուսուցիչն է: Մեր ընտանիքում բոլորն են շախմատ խաղում: Մեծ եղբայրս էլ բազմաթիվ շախմատային նվաճումներ ունի, նա չեմպիոն է»: Շախմատն Արթուրի միակ նախընտրությունը չէ, նա նաեւ ֆուտբոլ է սիրում խաղալ, իսկ դպրոցական առարկաներից սիրում է ֆիզիկան եւ պատմությունը. «Եթե շախմատը չլիներ, լավ մաթեմատիկա էլ չէի իմանա, ոչ էլ ֆիզիկա: Երբ կյանքում ինչ-որ բան եմ պլանավորում, շախմատային քայլերով եմ առաջ գնում:
Շախմատային ֆիգուրներից ամենաշատը թագուհուն եմ սիրում, որովհետեւ այն բազմաֆունկցիոնալ է, ի տարբերություն թագավորի, իսկ զինվորներին սիրում եմ վերջնախաղում»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/07/15/1055858/?fbclid=IwAR3jvi4HNbEkXnKzAfOada5F7I7GwoYODmxbeLcp1ySsoMoYoUoWuMy2kks]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
4215 դիտում
11:13 10-03-2020
Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավը սկսում է Ագարակից. ՈՒՂԻՂ
2843 դիտում
11:47 21-04-2021
Սյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից. News.am
Այս բաժնից
529 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
400 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից