211652_close_icon
views-count61021 դիտում article-date 17:40 15-07-2019

Մոսկվայի մարզում հանցավոր աշխարհի 32 անդամ է ձերբակալվել. նրանց թվում է նաև Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է [url=https://ria.ru/20190715/1556526935.html?fbclid=IwAR2fnAfdZowxVNOET3pd2-5AmkScZDRG78UCBBAfY4DZL42niyxGEjroHFA]РИА Новости-[/url]ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը մերձմոսկովյան Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել է 32 տղամարդու: «Իրաքլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում՝ հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է զրուցակիցը: Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում՝ դիպուկահարի կրակոցից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր